Շմայսը մինչև մահ-գերեզման Հանրապետական է
«Հրապարակի» թղթակիցն ԱԺ-ում հանդիպել է էջմիածնեցի պատգամավոր Առաքել Մովսիսյանին` Շմայսին:
Հարցին, թե ուզո՞ւմ է կրկին պատգամավոր դառնալ, պատրաստվո՞ւմ է առաջադրվել` Մովսիսյանը պատասխանել է. «Իմ ուզել-չուզելը քիչ ա, կուսակցությունը պետք ա որոշի: Դեռ որ էդ թեմայով խոսակցություններ չկան: Երբ որ ՀՀԿ-ն որոշում կկայացնի ընտրության հետ կապված, էդ վախտ պարզ կլինի: Առանց ասելու ո՞նց կդնենք, տենց բան չկա»:
Ի պատասխան թերթի հարցին, որ եթե ՀՀԿ-ն որոշի, որ ինքը չի առաջադրվելու, հնարավո՞ր է ԲՀԿ-ական դառնա` պատգամավորն ասել է. «Կարող ա գիտեք մենք Սարոյան եղբայրներն ենք, պետք ա իմ ընկերների դեմ դուրս գամ` երբևիցե: Ոչ, եթե մտել եմ Հանրապետական կուսակցություն, միանշանակ մինչև մահ-գերեզման դա ա լինելու»: