ԿԳՆ. Նախարարություն ուղարկված նամակը տիպիկ ներքաղական նպատակներով ուղղորդված ապատեղեկատվություն էր
Նոյեմբերի 30-ին, Կրթության և գիտության նախարարությունն, արձագանքելով մամուլում տարածաված այն տեղեկատվության, թե նույնիսկ ԿԳ նախարարի հանձնարարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ուսանողներին կրթաթոշակ չի տրվել, հայտարարել էր, որ ԿԳ նախարարի հանձնարարականով նոյեմբերի 22-ին փոխանցվել են սեպտեմբեր, իսկ նոյեմբերի 23-ին` հոկտեմբեր ամիսների կրթաթոշակները (անդորրագրերը առկա են):
«Իսկ եթե, այնուամենայնիվ, կան ուսանողներ, ովքեր պնդում են, որ իրենց կրթաթոշակները չեն ստացել, հենց այսօր կարող են այցելել ՀՀ ԿԳ նախարարություն` իրենց հարցերը պարզաբանելու համար»,- նշված էր պարզաբանման մեջ:
Panorama.am-ը ԿԳՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք նախարարության պարզաբանումից հետո ՀՊՏՀ-ի որևէ ուսանող, այդ հարցով դիմել կամ այցելել է նախարարություն:
Նա ասաց, որ, երեկ, ամբողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը, այդ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ԿԳ նախարարություն տնտեսագիտական համալսարանից որևէ ուսանող չի այցելել:
«Այստեղից կարող ենք եզրակացնել, որ իրականում նման ուսանողներ չկան և երեկ լրատվամիջոցներին ուղարկված բաց նամակը տիպիկ, ներքաղական նպատակներով ուղղորդված ապատեղեկատվություն էր: Ինչ վերաբերում է նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականների կատարմանը, մեկ անգամ ևս պաշտոնապես հաստատում ենք, որ բոլոր հանձնարարականները կատարվում են ամբողջությամբ և համապատասխան ժամկետներում»,- եզրակացրեց Ա. Բաղդասարյանը:
ԿԳՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ ԿԳ նախարարությունը միշտ պատրաստ է ընդունել ուսանողներին և նրանց հետ քննարկել իրենց կրթական խնդիրներին վերաբերող յուրաքանչյուր հարց:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին