«Արդյունաբերական արտահանման ռազմավարությունը» ՀՀԿ-ի առաջնահերթություններից է
«Новое Время»-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` կիրակի օրը, Երևանի «Թումո» կենտրոնում սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետկան կուսակցության կողմից կազմակերպվող տնտեսական սեմինարը, որին մասնակցելու են նաև հանրությանն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Սեմինարը տնտեսական հարցերին վերաբերող մի շարք միջոցառումների տրմաբանական շարունակությունն է, սակայն հատկանշական է նրանով, որ այս անգամ ուշադրության կենտրոնում կոնկրետ փաստաթուղթ է լինելու` «Հայաստանի Հանրապետության արդյունաբերաքկան արտահանման ռազմավարությունը»:
Այս ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղերը, որոնք կստանան պետության աջակցությունը` գինեգործությունը, կոնյակի արտադրությունը, ադամանդների արդյունաբերություն ու ոսկերչությունը, պահածոների, հյութերի և հանքային ջրերի արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղագործությունը, ժամագործությունը և տեքստիլ արդյունաբերությունը: Պլանավորվում է, որ 2015թ-ին արտադրության բոլոր այս ճյուղերի արտահանման ծավալները կհասնեն 700-900 միլիոն ԱՄՆ դոլարի` ներկայիս 385մլն դոլարի փոխարեն: