Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչություն. Ադրբեջանական կողմի հետ հանդիպման վերաբերյալ համաձայնություն չի եղել
Նախօրերին հայտնի դարձավ, որ ԼՂՀ իշխանությունները հրաժարվել են հանդիպել Ադրբեջանի իշխանությունների կողմից Բեռլինում նոյեմբերի 28-ին քարոզչական նկատառումներով կազմակերպված« այ և ադրբեջանական համայնքների» հանդիպմանը: Սույն փաստի կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը կապվեց Գերմանիայում ԼՂՀ մշտական նեկայացուցչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչությունը, ստանալով «երկխոսությանը» մասնակցելու հրավերը, կամ ավելի ճիշտ՝ խնդրանքը, և ծանոթանալով սույն միջոցառման ձևաչափին, մերժել է այն:
«Գերմանիայում ԼՂՀ մշտական նեկայացուցչությունը պատասխան նամակում հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայ համայնք» եզրույթը համարժեք է «Գերմանիայի գերմանական համայնք» եզրույթին: Այս պարագայում մտածել կամ նախաձեռնել ինչ-որ երկխոսություն` առանց հարգելու ժողովրդի ինքնորշման իրավունքը, ուղղակի տեղին չէ: «Երկխոսության» փոխարեն մենք մեր գերմանացի գործընկերներին առաջարկեցինք չեզոք գոտի համարվող Բեռլինում կազմակերպել լսումներ, որտեղ ադրբեջանական կողմը կփորձի հիմնավորել դիպուկահարներին սահմանից հեռացնելուց հրաժարվելու իր որոշումը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԼՂՀ ներկայացուցիչները սկզբում, իբր, համաձայնվել են մասնակցել սույն միջոցառմանը և միայն հետագայում, փոխելով որոշումը, մերժել են հրավերը: «Ոչ մի համաձայնություն երբևէ չի տրվել: Շփումն իրականացվել է գրավոր կերպով, այդ իսկ պատճառով ադրբեջանական մամուլի սուտը ջրի երես հանելը դյուրին է»,- նշեց Հ. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է «երկխոսության» կազմակերպիչներին, ապա հարկ է նշել, որ այդ դերում հանդես են եկել Բեռլինի ազատ համալսարանի Կասպյան տարածաշրջանի ուսումնասիրության բաժինը, ադրբեջանա-գերմանական համաժողովը, ինչպես նաև «Եվրոկովկասիա» կազմակերպությունը: Հատկանշական է, որ վերջինիս ղեկավարներից մեկը Ռամզին Միրզաևն է:
Այսպիսով` սույն միջոցառման գերմանացի կազմակերպիչների մասին խոսելն ուղղակի ավելորդ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին