Մարզպետը հողեր է զավթում
Ըստ «168 ժամի» աղբյուրների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցված Տաթեւի թեւեր` աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ եղած հսկայական հողատարածքներ, սուսուփուս, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի իմացությամբ` յուրացրել է: Թերթի աղբյուրները նաեւ ասում են, որ Սուրիկ Խաչատրյանը մարզի հողերի մեծ մասը բնակիչներից զավթել է, եւ քանի որ մարզում ճորտատիրական բարքեր են, խեղճ գյուղացիները ստիպված համակերպվում են ու ոչինչ չեն կարողանում ձեռնարկել: