Մերիլ Սթրիփն արժանացել է նյույուրքյան կինոքննադատների մրցանակին՝ Մարգարեթ Թեթչերի դերակատարման համար
Հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփն արժանացել է նյույուրքյան կինոքննադատների մրցանակին՝ որպես տարվա լավագույն դերասանուհի ՝ «Երկաթե լեդի» ֆիլմում մարմնավորելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերին:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ամերիկյան կինոմատոգրաֆիայի ամենահեղինակավոր մրցանակին արժանացած դերասանը համարվում է «Օսկար» մրցանակի ամենահավանական թեկնածուն:
86-ամյա Մարգարեթ Թեթչերը հրաժարվել է դիտել «Երկաթե լեդի» ֆիլմը: Ինչպես հաստատում են նախկին վարչապետի ընկերները, Թեթչերը ենթադրում է, որ Մերիլ Սթրիփը «չի կարողացել կերտել իրական կերպարը, և զայրացած է, որ իր հեղինակավոր կարիերան դարձրել են ուղղակի զվարճանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները