Ucom-ի առաջարկը. 8Մբ/վ ինտերնետը 8000 դրամով
«Ձմեռային տոներին ընդառաջ Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին և բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ:
Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի տեղեկացմամբ, բարձրացվել են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները և այժմ Կլասսիկ, Ռոք և Ջազզ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ:
Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: Բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին