«ՎՏԲ -Հայաստան Բանկ»-ը ֆինանսավորել է «Էյ Դի Սի»-ին
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ շարունակում է ընդլայնել ՀՀ տնտեսության ֆինանսավորման ծավալները, դիֆերսիֆիկացնելով Բանկի վարկային պորտֆելի ճյուղային կառուցվածքը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից տրամադրվել է ֆինանսավորում ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին – «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ (Էյ Դի Սի):
Վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ:
Տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:
«Նշյալ գործարքի իրականացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների թիմը ակտիվորեն համագրծակցել է «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ տարբեր մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը և գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համարում է հեռահողորդակցությունը ՀՀ տնտեսության համար առաջնային և ռազմավարական ոլորտ, որտեղ ֆինանսական հաստատությունները պետք է ցուցաբերեն հաճախորդների հետ համագործակցության և ֆինանսավորման նոր մոտեցումներ»,-ասել է ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովը:
«Մենք ուրախ ենք, որ այս գործարքը կնքվեց ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, որի հետ մենք ակտիվորեն համագործակցել ենք գործընթացի իրականացման ընթացքում, երբ վերլուծվում էր մեր ներկա ցուցանիշները և ապագայում ընդլայնման ռազմավարությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էյ Դի Սի ընկերության ստացված օպերացիոն եկամուտը ՎՏԲ-Հայաստան բանկին ներշնչեց վստահություն անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար: Կնքելով սույն համաձայնագիրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վստահորեն իր վրա է վերցնում ՀՀ տնտեսության հետագա զարգացման աճի նախաձեռնությունը»,-նշել է «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ տնօրինության խորհրդի նախագահ Խաժակ Կարայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին