Հայկական պասիվության հետեւանքները
«Առավոտն» անդրադարձել է փաստին, որ նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ, վերադարձվեցին Հայաստանի հայտերը (Վարդավառ եւ Աշուղական սիրավեպ), մինչդեռ, Թուրքիան հասավ նրան, որ հայաստանյան կողմի պասիվ ներկայությամբ հայկական հարիսան «Քեշքեք» անունով հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում` իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը թերթի հետ զրույցում այդ առիթով զարմանք է հայտնել ու ասել, որ այդ ճաշատեսակը բնորոշ է տարածաշրջանային ժողովրդին, եւ բացի հայերից, հարիսա եփում են պարսիկները, թուրքերը, արաբները, հնդիկները: Ազգագրագետը ցավ է հայտնել, որ մենք մեր Վարդավառը չկարողացանք մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ: