Շարունակվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Շարունակվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին` «Բաբաջանյան ֆեստ»-ը: Դեկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի երրորդ համերգը: Ծրագրում հնչելու է Հովհաննես Մանուկյանի, Էդուարդ Սադոյանի, Աշոտ Ղազարյանի, Արզաս Ոսկանյանի, Սոֆյա Միքայելյանի,Վլադիլեն Բալյանի, Ջենի Ասատրյանի, Մելիք Մավիսակալյանի ստեղծագործությունները: Համերգին մասնկացելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան դեկտեմբերի 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնի փակման`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ:
Հիշեցնենք, որ «Բաբաջանյան ֆեստ»-ը մեկնարկել է նոյեմբերի 21-ին: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է 6 համերգ, որոնց ընթացքում բացի Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններից, հնչում են նաև երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքներ:
«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է 2010 թվականից, որը նվիրված էր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին ու կոչվում էր «Սարյանֆեստ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները