Տ. Դավթյանը Հայաստանի տնտեսական վարկանիշի նվազումը պայմանավորում է արտաքին ռիսկերով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր անդրադառնալով վերջերս Moody’s-ի կողմից հրապարակված Հայաստանի վարկանիշին, նշեց, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, դա սովորական գործընթաց է:
«Մեր վարկանիշի մի փոքր նվազումը հիմնականում պայմանավորված է այն արտաքին ռիսկերով, որոնք առաջացել են գլոբալ տնտեսության մեջ, մասնավորապես` եվրոպական տնտեսության: Հայաստանը բավականին կապակցված է արտաքին աշխարհի հետ, և որոշակի ռիսկերի մեծացումը խոշոր տնտեսություններում, բնականաբար, տնտեսական զարգացման դինամիկայի առումով որոշակի մտավախություն է առաջացնում»,- նշեց նախարարը:
Նա նաև նկատեց, որ վարկանիշները երբեմն տատանվում են, և որոշ ժամանակ հետո այդ ռիսկերի նվազման պարագայում Հայաստանի տնտեսական վարկանիշը կբարձրանա: «Կարծում եմ` մեր վարկանիշը բավականին պատշաճ մակարդակի վրա է Fitch-ի և Moody’s-ի գնահատականներով, այն համադրելի է տարածաշրջանում մեր հարևան երկրների վարկանիշների հետ: Այսինքն` մտավախության պատճառ չեմ տեսնում»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Նշենք, միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից մեկը` Moody’s-ը, Հայաստանի տնտեսական վարկանիշը իջեցրել է Ba2-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա