Հ. Սահակյան. Վերջին խոսքն Արցախինն է
«Ադրբեջանը պետք է ի վերջո հասկանա, որ Արցախի ժողովրդի հետ զենքի, ուժի, զորբայության լեզվով չի կարող խոսել: Եթե Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է խնդիրը լուծված տեսնել, պետք է պատրաստ լինի Արցախի իշխանությունների հետ դեմ առ դեմ բանակցություններին»,- անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու նրանում նկատվող զարգացումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց, հրադադրի ռեժիմի հաճախակիացած խախտումներ, Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա՝ վաղ թե ուշ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ, քանի որ բանակցությունների սեղանին իր հարցն է դրված և նրան է պատկանող «վերջին խոսքը»:
«Արցախցին իր հողի տերն է և ոչ-ոք չի կարող նրան ինչ-որ բան պարտադրել, և եթե որևէ պետություն խնդիր ունի Ղարաբաղի հետ, ապա նա պետք է իր խնդիրները լուծի անմիջական ԼՂՀ-ի հետ»,- հավելեց պատգամավորը:
Նշենք, որ շաբաթվա սկզբին տարածաշրջանային այցով Հայաստան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ցամաքային ճանապարհով հատել են հայ-ադրբեջանական սահմանն ու ուղևորվել Բաքու: ԵԱՀԿ Մինսկի խմբում առաքելությունը ավարտող ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում հայտարարել է. «Հույս ունեմ, որ ապագայում որպես զբոսաշրջիկ կայցելեմ Ադրբեջան և հավատում եմ, որ այդ ժամանակ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում կապրեն միասին՝ որպես եղբայրներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում