Ոստիկաններն անալիզ են հանձնում
«Հրապարակի» փոխանցմամբ` վերջին օրերին ոստիկանության համակարգի աշխատողները համատարած արյան և մեզի անալիզ են հանձնում։
«Թեև մեզ ասացին, որ դա արվում է ամենամյա բուժզննման շրջանակներում, սակայն իրականում նպատակը ոստիկանների կողմից թմրանյութի օգտագործման ստուգումն է։
Հավանաբար, նոր ոստիկանապետը որոշել է պրոֆիլակտիկ աշխատանքներ ձեռք առնել` իր ղեկավարած համակարգում թմրամոլների առկայությունը բացառելու նպատակով։ Դե, եթե կուսակցականների մեջ թմրամոլների հայտնաբերման լայնածավալ ակցիա են նախաձեռնել, պետք է ապահովագրված լինեն, որ իրենց մեջ նմանները չկան և վաղը-մյուս օրն իրենց չեն մեղադրի դրանում»,-գրում է թերթը: