Փոխըմբռնման հուշագիր`ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց Փոփըմբռնման հուշագիր: Նախարարության կողմից հուշագիրը ստորագրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ՄԱԿ- Զարգացման ծրագրի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Ըստ հուշագրի` ՄԱԶԾ-ն պետք է աջակցի նախարարության աշխատակազմի համար նախատեսված մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համագործակցի այլ դոնոր և գործընկեր կազմակերպությունների հետ` այդ ծրագրերի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու նպատակով:
Տ.Դավթյանի խոսքերով` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ բավականին երկար տարիներ արդյունավետ համագործակցում են: «Մենք լավ գործընկերներ ենք, մեր նպատակներով, խնդիրներով մոտ ենք իրար, քանի որ էկոնոմիկայի նախարարության խնդիրները տնտեսական զարգացման խնդիրներ են, իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը մեծ չափով նպաստում են այդ զարգացման ծրագրերին»,- ասաց նախարարը:
Տ.Դաթյանը նշեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը կադրերի առումով լավագույներից է կառավարությունում, սակայն միջազգային կառույցների և արտաքին աշխարհի հետ համագործակցելիս նոր մարտահրավերներ են առաջ գալիս և անհրաժեշտ է, որ կարողությունները համապատասխանեցվեն եվրոպական կառույցներին ինտեգրվելուն, որպեսզի «շփվենք հավասարը հավասարի հետ»: Այս նպատակով էլ, ըստ նախարարի, դիմել են ՄԱԶԾ-ին:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ասաց, որ Հայաստանի կառավարության հետ արդեն աշխատում են երկար տարիներ և աջակցում են կառավարության Կայուն ծարգացման և հավակնոտ ծրագրերի իրականացմանը: «Համապատասխան լավ բարեփոխումների համար անհրաժեշտ է հզոր մասնագիտական ռեսուրսներ և այս հուշագրի ստորագրումից հետո սկսելու ենք ծրագրի իրականացումը; Հույս ունեմ, որ սա օրինակելի կլինի նաև մյուս նախարարությունների համար»,- ընդգծեց նա:
Նշվեց նաև, որ հուշագրով նախատեսված համագործակցության նախնական ժամկետը հինգ տարի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա