Գալուստ Սահակյանն արդարացնում է Շմայսին. Նա չլիներ, մեկ ուրիշը կլիներ
«Հայկական ժամանակի» հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում պատժել Առաքել Մովսիսյանին` Շմայսին, նախօրեին ԱԺ նիստում Արմեն Մարտիրոսյանին հայհոյելու համար, ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ինչո՞ւ պիտի պատժվի: Ես կարծում եմ` Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ, որովհետև կարելի՞ է 2 օր անընդհատ խոսել ամեն ինչից, բացի արտահերթ նիստի օրակարգից: Արհամարհական կանգնում են, խոսում են»:
Քաղաքական գործընթացները, ըստ Սահակյանի, ամբախ-զամբախ խոսելու մեջ չէ, և եթե այսպես շարունակվի, հայհոյանքներն էլ կավելանան, բռնկումներն էլ: «Խորհրդարանը դեբատների տեղ է, և նիստերի դահլիճում նույնիսկ եթե անզսպություն է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դա հանցագործություն է»,-ասել է Սահակյանը: