Օլիգարխներն այլեւս չեն կարող հակաքայլեր անել
Անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին` «Իրավունքը» կանխատեսել է. «Ամբողջ դեկտեմբերի ընթացքում հաստատ տարատեսակ ներքաղաքական սկանդալների ու ինտրիգների պակաս չի լինի: Նաև նոր կադրային տեղաշարժեր են ակնկալելի: Իսկ ընդհանուր առմամբ, թերևս, կարելի է համաձայնել երիտասարդ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հայտնած այն ենթադրության հետ, որ այսօրվա դրությամբ ՀՀ նախագահի ունեցած իշխանությունն ամուր է առավել քան երբևէ, որ նա այլևս կարող է հաշվի չնստել օլիգարխների հետ, վերջիններս էլ հիմա, եթե անգամ փորձեն հակաքայլեր մտածել, դրանց իրականացումն այլևս ուշ է»: