Դեկտեմբերի 9-10-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Դեկտեմբերի 9-10-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցներին:
Միջոցառման ընթացքում կքննարկվի էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա հարկային և մաքսային խնդիրները, վճարային և բանկային խնդիրները, անվտանգության, անձի էլեկտրոնային նույնականացման, առաքման հետ կապված խնդիրները, առկա կարգավորման դաշտում էլեկտրոնային առևտրի իրականացման մեխանիզմները և այլն:
Նախատեսվում է նաև միջոցառման անցկացման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն:
Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, աջակիցն է Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին