Սինոփսիսի այս տարվա եկամուտը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Սինոփսիս ընկերությունը՝ էլեկտրոնային տարրերի և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար օգտագործվող ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, օրերս հրապարակել է 2011-ի ֆինանսական ամբողջ տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանի հաղորդմամբ, 2011 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է $390.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտի մասին՝ 2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի 375.5 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: 2011 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է $1.536 մլրդ ԱՄՆ դոլար, որը գերազանցում է 2010 ֆինանսական տարվա 1.38 մլրդ ԱՄՆ դոլարը 11.2%-ով:
«Սինոփսիսը բացառիկ ֆինանսական տարի է ունեցել՝ երկնիշ եկամուտով և միավոր բաժնետոմսին բաժին ընկնող շահույթով, - ասում է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Մեր հաճախորդները շարունակում են ակտիվորեն առաջնորդել նախագծման ոլորտը նույնիսկ տնտեսական անկայունության պայմաններում: Մեր առաջատար տեխնոլոգիաների եվ հաճախորդների սատարման փորձառու համակարգի զուգակցումը օգնում է լուծելու ամենադժվար տեխնիկական մարտահրավերները: Սինոփսիսի ֆինանսական հզորությունը եվ կանխատեսելի հաջողության բիզնես մոդելը ապահովում է 2012 ֆինանսական տարվա երկնիշ աճի նպատակները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին