Արմեն Աշոտյան. Կրթությունն այնպիսի ոլորտ է, որտեղ գումարները միշտ քիչ են և չեն բավարարում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու կրթության ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպություններ այսօր քննարկեցին ոլորտի ֆինանսավորման հետ կապված մի շարք հարցեր:
Կրթական համաժողովի նպատակն է ընդլայնել կրթության ոլորտի բարեփոխումներում` միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Մենք ցանկանում ենք, որ մեր դոնոր կազմակերպություններն իմանան, թե որոնք են ՀՀ կառավարության գերակայությունները կրթության ոլորտում, որպեսզի համապատասխան ֆինանսական աջակցությունը լինի առավել նպատակային»,- ասաց նա:
Ըստ Ա. Աշոտյանի` նախարարությունն այդ կազմակերպություններից միայն գումար չէ, որ ակնկալում է, այլ` միջազգային լավագույն փորձի ներդրում, փորձի փոխանակում, բովանդակային, մեթոդական աջակցություն: Նրա խոսքերով` կրթությունն այնպիսի ոլորտ է, որտեղ գումարները միշտ քիչ են և չեն բավարարում, իսկ միջազգային համագործակցության շնորհիվ կկարողանան ոչ միայն պահպանել համակարգը, այլև զարգացման առավել նպաստավոր պայմաններ ստեղծել:
Իսկ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան այն կարծիքին է, որ Հայաստանի դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, սակայն դրանք միայն Հայաստանին բնորոշ չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին