Ա.Հովհաննիսյան. Սնունդը նպաստում է երեխաների կանոնավոր հաճախումներին դպրոց
2010 թ-ից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի դոնոր-կառույցն է հանդիսանում ՌԴ կառավարությունը: Ինչպես այսօր Երևանում ընթացող կրթական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաուսումնական դաստիրականության բաժնի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը, ծրագրի արժեքն է ութ մլն դոլար: Այն իրականացվում է 7 մարզերում առաջինից չորրորդ դասարանների 50 հազար երեխաների շրջանում:
Ա.Հովհաննիսյանը կրթության որակի բարձրացման տեսնակյունից կարևորեց ծրագրի իրականացումը, քանի որ սնունդը նպաստում է երեխաների կանոնավոր հաճախումներին դպրոց, ուսուցչները հավաստում են, որ բարձրանում է երեխաների կենտրոնացումը:
«Ծրագիրը դրական ազդեցություն կարող է ունենալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա. կրճատել աղքատությունը, բարելավվել սոցիալական ապահովությունը, նպաստել առողջության պահպանմանը»,- ասաց նա` հավելելով, որ զարգացած երկրներում գործում է դպրոցական սննդի ծրագիր, իսկ Բրազիլիայում հարցը ամրագրված է սահմանադրության մեջ:
Ա. Հովհաննիսյանը նշեց նաև, որ, ըստ վիճակագրության, վերջին տարիներին ավելացել է աղքատությունը, սննդի անվտանգության անբարենպաստությունը, աղքատության շեմին են հայտնվել երեխաների 4,5 տոկոսը. «Աղքատության տեսանկյունից երեխաները ավելի խոցելի են, քան ամբողջ բնակչությունը. ավելացել են քիչ կալորիականություն պարունակող սննդի, բուսական յուղի օգտագործումը: Անբավարար է հատկապես կենդանական ծագման սնունդը», - նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին