ԵԽ ներկայացուցիչները այցելելու են ադրբեջանցի քաղբանտարկյալին
Երիտասարդ քաղաքական ակտիվիստ Բախտյար Հաջիևը տեղափոխվելու է Քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց: Սակայն վերջինիս տեղափոխությունը կապ չունի նրա առողջական վիճակի հետ. պայմանավորված է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի անդմաների հետ հանդիպման հանգամանքով:
Այս մասին՝ հղում անելով Հաջիևի պաշտպանության հասարակական հանձնաժողովի հայտարարությանը, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանը և Բախտյար Հաջիևը Facebook-ով Ադրբեջանում հակաիշխանական ակցիաներ անցկացնելու կոչեր էին հնչեցրել, նրանց՝ թմրանյութեր պահելու և զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք էր առաջադրվել: