«Մանկական Եվրատեսիլ-2011». Երեխաների համար տոնը կշարունակի նաև այսօր
Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի գլխավոր փորձը: Տեղի է ունեցել նաև փորձնական քվեարկություն, որի արդյունքների համաձայն հաղթող է ճանաչել Շվեդիայի ներկայացուցիչը:
Մրցույթի մեկնարկը տվել է Ռուսաստանի ներկայացուցիչը, իսկ փակել է Բելգիայինը: Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան հանդես է եկել չորրորդ համարի ներքո:
Դահլիճում քիչ են եղել ազատ տեղերը, ու ինչպես վկայում են հանիդասատեսներից շատերը՝ «շոուն շատ գեղեցիկ էր, լուսային էֆեկետները՝ անկրկնելի ու գերող: Երեխաները մեծ բավականություն ստացան: Իսկական տոն էր նրանց համար»:
Շուոի վերջում ելույթ են ունեցել հատուկ հյուրերը՝ շվեդ աստղ Մոլլի Սանդեն, Սիրուշոն ու Վլադիմիր Արզումանյանը:
Իսկ ահա այսօր 22.30-ին տեղի կունենա իսկական մրցույթը, որը նախօրեին կայացածից տարբերվելու է միայն նրանով, որ նախ՝ ցուցադրվելու է ուղիղ եթեր, ինչպես նաև՝ քվեարկության արդյունքներն արդեն կլինեն իսկական:
Մրցույթին մասնակցում է 13 երկիր, ելույթ են ունենալու այս հերթականությամբ՝ Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա: Բոլոր մասնակիցներից ելույթից հետո նոր միայն կսկսվի քվեարկությունը, որը կտևի 15 րոպե: Ի տարբերություն անցած տարիների, երբ հայտարարվում են միայն ամենաբարձր միավորները` այս տարի բարձրաձայն կհայտարարվեն բոլոր միավորները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները