Արմեն Արզումանյան. «ՀՀ Նախագահն առողջական խնդիրներ չունի»
«168 Ժամ»-ի տեղեկություններով` դեկտեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ անցկացրել է շուրջ երկու ժամ:
ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ի պատասխան թերթի հարցին, թե «ո՞րն է եղել այդ այցի պատճառը: Սերժ Սարգսյանն առողջական ինչ-որ խնդիրնե՞ր ունի, և ինչ-որ բուժզննությո՞ւն է անցել»` ասել է. «ՀՀ Նախագահն առողջության հետ կապված խնդիրներ չունի: «Նաիրի» բժշկական կենտրոն այցելության նպատակն ընդամենը պլանային բուժզննումն էր: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ, որ ցանկացած մարդ պետք է պարբերաբար բուժզննում անցնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան