Լևոն Արոնյանի առաջիկա մրցակիցը Շորտն է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնում մեկնարկած «Դասական շախմատ» խոշոր մրցաշարի առաջին երկու տուրում ընդամենը 1 միավոր է վաստակել: Նախ նա ոչ-ոքի է խաղացել Մակշեյնի հետ, իսկ այնուհետև զիջել է Հիկարու Նակամուրային: Այժմ Արոնյանն Անանդի ու Հոուելի հետ բաժանում է 6-8-րդ տեղերը: Իսկ մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Նակամուրան, Կառլսենը և Կրամնիկը:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Շորտն է:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար` 1 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում