Ա. Աշոտյան. Երիտասարդ կադրերի պահանջարկ կա
«Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր ուղիներ փնտրելու, աշխատաշուկա-կրթական համակարգ նոր որակ ձևավորելու»,- ՀՀ ԿԳՆ և Finance.am պորտալի համատեղ իրականացրած «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, նման ծրագրեր իրականացնելով` նպատակ ունեն հայտնաբերել ու խրախուսել այն ուսանողներին, ովքեր պրպտող են, նոր մոտեցումներ ու նախագծեր կարող են առաջարկել: «Քաղաքական ուժերն էլ այն կարծիքի են, որ տնտեսության զարգացման համար կարիք կա նոր ու լավ կադրերի, գիտության բարեփոխումների նոր ձևերի, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանը նկատեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում նաև մարզերի բուհերի ուսանողներին:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ և Finance.am պորտալի համատեղ իրականացրած «Բիզնես գրավչության իմ բանաձևը» (պատկերացումները) խորագրով ուսանողական մրցույթին մասնակցած տարբեր բուհերի շուրջ 40 ուսանողներից հաղթող են ճանաչվել 7-ը: Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Finance.am-ի ղեկավար Արա Ադուրյանն ասաց, որ հաղթողներին որոշել է ժյուրի-հանձնաժողովը, որը կազմված է ՀՀ կրթության և գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչներից:
Դրամական պարգևների արժանացել են Խաչիկ Բոստանջյանը (150 հազար), Լաուրա Այդինյանը (100 հազար դրամ), Էդվարդ Ղազարյանը (50 հազար դրամ), իսկ Նարե Ֆիդանյանը, Նվարդ Ռոստոմյանը, Նունե Ամիրխանյանը, Շողեր Բաղրյանը` հավաստագիր:
«Սեփական գիտելիքներով կարելի է հասնել հաջողության: Երիտասարդության համար հաջողության հասնելու միակ ճիշտ ուղին սեփական գիտելիքներն են: Լավ երիտասարդություն ունենք, բայց քիչ ենք գնահատում, չենք փնտրում, որ գտնենք»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին