«Զրո» ՍՓ. Լիցքավորիր հաշիվդ 3000 դրամով և ստացի ր ներցանցային 700 րոպե և 150 SMS անվճար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է նոր «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Լիցքավորելով հաշիվը 3000 դրամով հաճախորդը կստանա 700 ներցանցային րոպե և 150 SMS 0 դրամ սակագնով հաջորդող 30 օրվա ընթացքում օգտագործելու համար: Այս մասին հայնում են «ԱրմենՏել» ընկերությունից:
«Beeline նոր սակագնային փաթեթն անվճար զանգերի և կարճ հաղորդագրությունների հնարավորությամբ մեր հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հնարավորություններ և թույլ կտա շփվել` չմտածելով րոպեների մասին: Մենք հետևողականորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ միասնական օպերատորի սակագնային փաթեթների տեսականիում հաճախորդը մշտապես կարողանան ընտրել հենց այն փաթեթը, որն առավելապես համապատասխանում է նրա պահանջներին», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Զրո» կանխավճարային սակագնային փաթեթում 700 անվճար րոպե օգտագործելուց հետո Beeline բջջային ցանցում ելքային զանգի 1 րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Դեպի ԼՂՀ և ՀՀ բջջային և քաղաքային ցանցեր մեկ րոպեի արժեքը` 29,99 դրամ: Անվճար կարճ հաղորդագրություններն օգտագործելուց հետո Beeline ցանցում ուղարկած մեկ հաղորդագրության արժեքն է 9 դրամ:
«Զրո» ՍՓ բաժանորդներին հասանելի է «Beeline Բոնուսե ծրագիրը: Անցումը նշված սակագնային փաթեթին բաց է: Անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 067408046 հեռախոսահամարին: Անցման գումարը կազմում է 300 դրամ, հեռախոսահամարը պահպանման օրական բաժանորդավճարը կազմում է 29,99 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա