Վերին Լարսն այսօր կհատի ևս 20 մեքենա
Այսօրվա դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, ևս 20-ը կանցնեն օրվա ընթացքում: Առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հիշեցնում են, որ առատ ձյան և բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում և դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետևի մասից/: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա