Պարգևներ լավագույն ուսանող մարզիկներին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում մարզական բարձր արդյունքներ արձանագրած Հայաստանի ուսանողական պատվիրակության անդամներին: Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել և արժանացել ոսկե մեդալի, ինչն ունիվերսիադաների մասնակցության պատմության ընթացքում մեր երկիրը ներկայացնող մարզիկների առաջին մեծ հաջողությունն է: Մեր ծանրորդներից Հայկ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
26-րդ համաշխարհային ունիվերսիադայում մրցանակային տեղեր գրավելու համար ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներ Աղասի Աղասյանին, Հայկ Հակոբյանին, Զավեն Անդրեասյանին, մարզիչներ Երվանդ Կիրակոսյանին և Փաշիկ Ալավերդյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան