Հայաստանը արդյունաբերության աճով երկրորդ տեղում է ԱՊՀ տարածքում
Հայաստանում արդյունաբերական արտադրությունը 2011 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին կազմել է 13.1 տոկոս: Այս մասին տեղեկացնում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն։
Արդյունաբերական արտադրության ամենամեծ աճը 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՊՀ երկրների շարքում գրանցվել է Ղրղըզստանում՝ 27.5 տոկոս, երկրորդ տեղում Հայաստանն է՝ 13.1 տոկոս:
Բելառուսում այդ ցուցանիշը 10 տոկոս է, Ուկրաինայում՝ 8,2 տոկոս։
Ռուսաստանում, ինչպես նաև Տաջիկստանում արդյունաբերական արտադրությունը 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 5,1 տոկոս է, Ղազախստանում՝ 4 տոկոս։
Ամենավատ ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, որտեղ արդյունաբերական արտադրությունը 2011 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին կազմել է 4 տոկոս:
Իսկ Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Մոլդովիայի վերաբերյալ ոչ մի տվյալներ միջպետական վիճակագրական կոմիտեն չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա