Փորձաքննությունը հաստատեց. «Շլամն» ու նրա ընկերը թմրամոլներ են
«Արարատցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանից և նրա ընկեր Ասատուր Առուստամյանից նարկոդիսպանսերում վերցված մազի և մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք իսկապես թմրադեղ են օգտագործել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը: Երկուսի նկատմամբ էլ կալանքի սանկցիա է կիրառվել: Արմեն Մուրադյանն ու Ասատուր Առուստամյանը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել են` նոյեմբերի 25-ին: Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն»: