Համատեղ հայտարարություն. Սարգսյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել մոտ ապագայում
Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները: Ստորև ներկայացնում ենք համատեղ հայտարարության ամբողջական տեքստը:
«Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Միացյալ Նահանգների պետքարոտւղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոն և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան Լեոնետին) ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը:
Հիշեցնելով 2008 թվականի նոյեմբերի Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաև իրենց երկրների հայտարարությունը Խորհրդի նիստերում` արտգործնախարարների մակարդակով Հելսինկիում (2008թ.) ու Աթենքում (2009թ), ու ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում (2010թ.)` հինգ պատվիրակությունների ղեկավարները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացը շարունակելու ու խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի ապահովման համար միջավայրի բարելավման անհրաժեշտության շուրջ համաձայնության եկան: Որպես այդ ուղղությամբ քայլերից մեկը, նրանք համաձայնեցին, որ հետագա ջանքերը պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների դետալները հստակեցնելու աշխատանքներին, ինչը 2011 թվականի մարտին Սոչիում նախագահներ Ալիևի, Սարգսյանի ու Մուդվեդևի հայտարարության արդյունքն է:
Նշելով 2011 թվականի մայիսին Դովիլում իրենց նախագահների արած հայտարարությունը, որը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք հայտնեցին, որ կողմերը չկարողացան այդ վճռական քայլը կատարել: Երեք պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, և որ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթները, ինչպես նաև 2009 թվականի հուլիսին Լ’Աքվիլայում և 2010 թվականի հունիսին Մուսկոկայում նախագահների համատեղ հայտարարության մեջ արտացոլված տարրերն բոլոր կողմերին առաջարկվող այն ուղին է, որով կարելի է հաղթահարել անընդունելի ստատուս քվոն, հասնել խաղաղ կարգավորման: 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ նախարարական խորհրդից հետո ընթացող, այդ թվում ամենաբարձր մակարդակով բանակցությունների լկույսի ներքո երեք պատվիրակությունների ղեկավարները կողմերին թախանձագին կոչ են անում շարունակել ուշադիր ուսումնասիրել համանախագահ երկրների ներկարայացրած առաջարկները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում` նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցության համար իրենց երկրների` համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու հարցում աջակցության համար: Նրանք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրին, որ իրենց նախագահները պատրաստ են համանախագահ երկրների աջակցությամբ մոտ ապագայում հանդիպել ևս մեկ անգամ, հաշվի առնելով վերջին փորձը, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդների խաղաղության, կայունության ու բարգավաճման ճանապարհների մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում