Հովհաննես Սահակյանը ՌԴ ընտրությունների և Հայաստանի մասին
«Չեմ կարծում, թե ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ անդրադարձ ունենալ այստեղ, քանի որ Հայաստանում ընտրությունը կատարում է հայ ժողովուրդը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության` նախորդ ընտրությունների համեմատ 15 տոկոս ձայների կորուստը դաս կլինի՞ ՀՀԿ-ի համար:
Բանախոսն ասաց, որ ՌԴ-ի և ՀՀ-ի ընտրությունները թե´ քաղաքական, թե´ աշխարհաքաղաքական համակարգի առումով տարբեր հարթությունների վրա են: «Այստեղ էլ պետք է լինի քաղաքական, ծրագրային պայքար: Այն քաղաքական ուժը, որը հերթական ընտրությունների ժամանակ քարոզարշավի ընթացքում կներկայացնի իր կատարած գործերը, ծրագրերը, ապագայի հետ կապված այն բոլոր նպատակներն ու նկատառումները, կստանա ժողովրդի համապատասխան գնահատականը»,- ասաց պատգամավորը, հիշեցնելով, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել կայուն մեծամասնությունը, որն ուներ նախորդ խորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները