Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կրկնակի ստուգումը հավաստի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից,  ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը:
ՀՀ նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին:
Կառավարության ընդունելությունների տանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի ժամանակ:

«Հարգելի՛ նախագահ, Խորհրդի հարգելի՛ անդամներ, նիստի մասնակիցնե՛ր,
Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստը՝ ողջունում եմ Խորհրդի անդամներին և նիստի բոլոր մասնակիցներին:

Նախ կցանկանայի ձեզ ներկայացնել ԱԷԱԽ-ի երկու նոր անդամներին՝ Դոկտոր Քրիստոֆեր Վաթսոնին Մեծ Բրիտանիայից՝ Փակ միջուկային օբյեկտների կառավարման ծրագրերի գլխավոր խորհրդական և դոկտոր Ժերալդ Օզունյանին Ֆրանսիայից՝ Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության փոխտնoրեն:
Ցանկանանք նրանց հաջող և արգասաբեր աշխատանք: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնվեցիք մասնակցել մեր խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել: Շնորհակալ եմ բոլորիդ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի օգնության համար: Այս ձևաչափով համագործակցության կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով կայանի առանձնահատուկ դերը մեր երկրի էներգետիկ անվտանգության հարցում:
Թույլ տվեք նաև շնորհակալական խոսքեր հղել ՄԱԳԱՏԷ-ին և բոլոր այն երկրների կառավարություններին, որոնք մասնակցում են այս գործընթացին:

ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացումը մնում է Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
Ես ծանոթացել եմ ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի և ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաև ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ս.թ. հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին:

Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում:

2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը: Չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ մենք պահպանեցինք էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը և միայն բարձրացրեցինք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը: Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել:

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտների վրա: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչև 10 առաքելություն ՀԱԷԿ-ի անվտանգության և պաշտպանվածության, ինչպես նաև սեյսմիկ և շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին մենք ընդունեցինք ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, և ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց:

Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր և 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Հայաստանի կառավարությունը նոյեմբերին պաշտոնապես ստացավ առաքելության վերջնական հաշվետվությունը: Հաշվետվությունը համակողմանիորեն կդիտարկվի և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն ոլորտների կատարելագործման համար, որոնց հետ կապված առաքելությունը ներկայացրել է երաշխավորագրեր և առաջարկություններ:

Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի և կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես-թեստ անցկացնել:
Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայում ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. երկրորդ եռամսյակում:

Չնայած ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն այսօրվա դրությամբ համարվում է առաջնակարգ կարևորության խնդիր, մենք պակաս արդիական չենք համարում ապագա էներգաբլոկի հետ կապված հարցերը: Հայաստանի և Եվրոպական միության համատեղ գործողությունների ծրագրում ներառված է «ՀԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ծրագրի» մշակումը: ԵՄ-ի հետ մեկնարկել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքը: Արևելյան գործընկերության շրջանակում էներգետիկ անվտանգության մասով ԵՄ գործողությունների ծրագիրը նվիրված է նաև տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերի զարգացման և էներգակիրների մատակարարման բազմազանեցման հարցերին:

Մի քանի խոսքով անդրադառնամ երկրում միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին. Հայաստանն ունի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր և դրանում առանցքային տեղ ունի միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը: Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ: Ակնհայտ է նաև, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում, մենք ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը:

2011թ. ապրիլին պլանավորած «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողովը տեղափոխվեց Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառով: Ֆուկուսիմա ԱԷԿ-ում վթարի հետևանքները հաստատում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ պլանավորված ԱԷԿ-երի անվտանգության վերլուծության ուժեղացման և խորացման անհրաժեշտությունը: Համաժողովի տեղափոխումը հնարավորություն տվեց միջուկային միջազգային ընկերակցությունների հետ ուշադիր ուսումնասիրել Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարի հետևանքները և հաշվի առնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում անվտանգության պահանջների հնարավոր փոփոխությունները:

Հարգելի՛ գործընկերներ,
Նախորդ նիստում ես արդեն տեղեկացրել եմ ձեզ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին՝ որպես միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ:

2010թ. օգոստոսին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրով Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդրող, և նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակ»-ի համար մատակարարվող սարքավորումների արժեքին: Համաձայնագիրը նաև նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաև մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար:
Մեզ հայտնի է ռուսական «միջուկային կղզյակ»-ի սարքավորումներն արևմտյան սարքավորումների հետ համատեղելու դրական փորձի մասին: «Ռոսատոմ»-ն արդեն մշակել է ռուսական ԱԷԿ-92 նախագծում Արևա-Սիմենս ընկերության համակարգի ինտեգրման նախագիծը Բուլղարիայի «Բելենա»-ի հիման վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական նախագծում արևմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է:

Մենք արդեն ավարտել ենք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակման աշխատանքները: Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի օգնությանը՝ ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ վերագնահատման հաշվետվությունների փորձագիտության կազմակերպման հարցում: Այդ աշխատանքը կարևոր է ինչպես գործող միջուկային բլոկի սեյսմիկ անվտանգության, այնպես էլ մեր Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործման համար:

2008-2010թթ. անցկացվել է ԱԷԿ-ի հարթակի կրկնակի ուսումնասիրություն սեյսմակայունության, հրաբխագիտության և երկրաֆիզիկայի տեսանկյունից: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից վերը նշված հաշվետվության գնահատման արդյունքները հաստատում են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վայրի ճիշտ ընտրությունը: ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բարձր է գնահատել կատարված աշխատանքների մակարդակը:

Ավարտվել է «Շրջակա միջավայրի վրա միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ազդեցության գնահատման վերաբերյալ» հաշվետվության կազմման աշխատանքը: Տվյալ հաշվետվությունը բաց է և տեղադրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջերում, որտեղ այն փորձաքննության է ենթարկվում: Վստահ եմ, որ այսօր, ինչպես նախորդ նիստերում, մենք կանցկացնենք օրակարգի բոլոր հարցերի բացարձակապես բաց և շահագրգիռ քննարկում»:
 
ՀՀ նախագահի բացման խոսքից հետո նիստում ելույթ է ունեցել  ԱԷԱԽ  նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը: Նա կարևորել է ՕՍԱՐՏ-ի առաքելության աշխատանքը՝ նշելով, որ այն, ինչ արտացոլված էր առաքելության հաշվետվության մեջ՝ շատ դրական էր: Լավ աշխատանքի և նման արդյունքների հասնելու համար, ըստ Ադոլֆ Բերգհոֆերի, պետք է շնորհավորել ՀԱԷԿ-ին և ՀՀ կառավարութանը. «Ես կարծում եմ, որ մենք մեծ քայլ ենք արել առաջ: Գոյություն ունեցող ատոմային կայանների շարքում ՀԱԷԿ-ն այսօր պատվավոր գործընկեր է համարվում: Կարծում եմ, մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա»,-ասել է ԱԷԱԽ գերմանացի նախագահը՝ իր խոսքում անդրառանալով ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, նոր կայանի կառուցման հետ կապված հարցերին ևս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}