Մարգար Օհանյանը հնարավոր է` ազատ արձակվի. Նա վերադարձրել է պետությանը հասցված վնասը
Ըստ «168 Ժամ»-ի, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ թեև Օհանյանը չի ընդունել իրեն ներկայացվող մեղադրանքը, այդուհանդերձ, վերադարձրել է պետբյուջեին հասցված վնասը:
«Ընտանիքի կողմից, մեր կողմից այդ գումարը հավաքվել է և վերականգնվել է …մի քանի տասնյակ միլիոն դրամները»,-ասել է փաստաբանը: Հարցին, թե ինչո՞ւ է Օհանյանը վճարել այդ գումարները, եթե իրեն մեղավոր չի ճանաչում, փաստաբանը պատասխանել է. «Քանի որ իր ղեկավարած ՃՈ-ում է դա կատարվել, և իր պատվի և արժանապատվության խնդիրն էր դա, այդ իսկ պատճառով վերականգնվել է»:
Թերթը նաև գրում է, թե շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է առաջիկայում փոխվի Մ. Օհանյանի խափանման միջոցը, և նա ազատության մեջ հայտնվի: