Ա.Բախշյանի հարցը` Ա.Աշոտյանին. ինչո՞ւ Հայաստանում չկա հեռավար կրթության հնարավորություն
Օրերս «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այցելել է Տավուշի մարզի որոշ համայնքներ ու տեղում ծանոթացել ներառական կրթության հետ կապված խնդիրներին: Նշենք, որ այս մարզը Հայաստանում դեռևս միակն է, որտեղ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության պիլոտային ծրագիրը:
Չինչին գյուղի դպրոցում, որտեղ սովորում են 48 երեխաներ, պատգամավորը հանդիպել է 12-րդ դասարանի աշակերտուհի, մանկական կաթված տարած Մարիամին, որն ունի մեծ ցանկություն շարունակելու ուսումը «Աստվածաբանության» ֆակուլտետում, սակայն չունի դրա հնարավորությունը` խոսքը հեռավար կրթության մասին է. «Պետությունը հակառակ «Հանրակրթության մասին» օրենքի, որտեղ գրված է, որ կրթության ձևը կարող է լինել ոչ միայն առկան, այլև հեռավարը, դեռ չունի դա կազմակերպելու փորձը, Մարիամն այսօր մտածում է, թե ինչպե՞ս պետք է սովորի Երևանում»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Ա.Բախշյանը:
Հասկանալի է, որ նման առողջական խնդիրներ ունեցող երեխայի ծնողը չի կարող նրա տեղափոխումը Երևան ու ապրուստը, ինչպես նաև կրթական գործընթացներին մասնակցելն ապահովել: Իսկ, եթե լինի հեռավար կրթության համակարգը նաև Հայաստանում, ապա նման խնդիր չի առաջանա` առավել ևս, որ երեխան համակարգչով ապահովված է:
Ըստ տիկին Բախշյանի, նշված օրինակը միակը չէ: Նույն խնդիրն առկա է նաև ազատազրկման վայրերում: Մասնավորապես, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 19-ամյա Վարդան Ա.-ի ուսուցչուհին դիմել է պատգամավորին ու հայտնել, որ Վարդանը մեծ ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, բայց չունի հնարավորություն. «Նշեմ, որ հիշյալ ՔԿՀ-ի պետը դեմ չի, որ պատիժը կրող Վարդանի համար հեռավար կրթություն ստանալու պայմաններ ապահովվեն, բայց կարգ չկա»,- նշեց Ա.Բախշյանն ու ընդգծեց` խնդիրը բարձրաձայնման, քննարկման արժանի խնդիր է և ինքն արդեն համապատասխան նամակով դիմել է ԿԳ նախարարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները