Լևոն Արոնյանը` Լոնդոնի մրցաշարում
Լոնդոնում շարունակվում է «Դասական շախմատ» անվանումը կրող խոշոր մրցաշարը, որին մասնակցում են 9 գրոսմայստերներ: Մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյան ազատ էր: Տուրում արձանագրված արդյունքների պատճառով հայ շախմատիստը 4 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական: Նրանից առաջ է պոկվել Հիկարու Նակամուրան, ով հաշվետու տուրում պարտության է մատնել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Մագնուս Կառլսենը ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ և 8 միավորով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում: Իր ակտիվում նույնքան միավոր ունի երկրորդ տեղում հաստատված Մակշեյնը. վերջինս հաշվետու տուրում առավելության հասավ Հոուելի նկատմամբ:
Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Շորտը. նրա «զոհը» Ադամսն էր:
Մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում Կրամնիկն է` 5 միավորով: Շորտը 3 միավորով բարձրացել է 6-րդ տեղ` հետևում թողնելով Անանդին, Ադամսին ու Հոուելին, ովքեր վաստակել են 2-ական միավոր:
Ավելացնենք, որ 5-րդ տուրի պարտիաները կկայանան դեկտեմբերի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան