Օձունի եկեղեցում այսօր զանգերը խփել են 23 անգամ` ի հիշատակ երկրաշարժի զոհերի
Այսօր` դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցում, ի հիշատակ տասնյակ հազարավոր անմեղ կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի 23-ամյակի, հնչեցվել է խորհրդանշական 23 զանգ: Ինչպես հաղորդում է Տ. Վրթանես քահանա Բաղալյանը, զանգերի ղողանջից հետո եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն:
Այնուհետև Օձունում տեղի է ունեցել մեծ քայլերթ` ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Քայլերթին մասնակցել է մոտ 3500 մարդ: Նրանք ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան