Orange-ը մեկնարկում է համագործակցություն ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ
Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում նաև տեղի ունեցավ անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:
Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին