Վարչապետ. «Ոչ մի նոր դպրոց, մինչև....»
Դպրոցաշինությունը կառավարության կողմից դիտարկվել է որպես գերակայություն: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 300 դպրոց, որտեղ սկսել ենք շինարարական-վերականգնողական աշխատանքներ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանն` ի պատասխան ոլորտի խնդիրների մասին հարց բարձրացրած «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի:
Մասնավորապես, տիկին Ալավերդյանը հետաքրքրվել էր, ինչո՞ւ է մերժվում արծվաշենցիների պահանջը` դպրոց ունենալ նաև իրենց համայնքում:
«Մինչև այս 300 դպրոցների վերականգնողական աշխատանքները չավարտվեն նոր դպրոցների շինարարության կամ վերանորոգման համար նախագծեր չենք դիտարկում»,-նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին