«Ազատ Շփում 2000». Նոր առաջարկ «ԱրմենՏել»-ից
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ազատ Շփում 2000» կանխավճարային նոր սակագնային փաթեթի գործարկման մասին: Նշված սակագնային փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս լիցքավորելով հաշիվը 4500 դրամով կստանան 2000 րոպե խոսելաժամանակ Beeline բջջային ցանցում 0 դրամ/րոպե սակագնով: Լիցքավորված գումարը կարող է ծախսվել, բաժանորդի ցանկությամբ` բջջային կապի բոլոր ծառայությունների դիմաց:
«Հայաստանի կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է մնալ կապի ոլորտում նոր առաջարկների և ծառայությունների առաջատար: Ժամանակին բջջային կապի հայաստանյան շուկային մենք առաջինը ներկայացրեցինք անվճար րոպեների փաթեթ, իսկ այսօր բարելավում ենք այն և հերթական անգամ նվիրում մեր բաժանորդներին հարազատների և մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր սակագնային փաթեթի արժեքն է 500 դրամ: Անցումը դեպի «Ազատ Շփում 2000» ՍՓ բաց է: «Ազատ Շփում» սակագնային փաթեթից անցումն անվճար է, իսկ այլ սակագնային փաթեթներից` 300 դրամ: Առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդները նոր ՍՓ-ին անցնելու համար պետք է զանգահարեն 067408045 համարին: Մյուսները` 067408044 համարին: «Ազատ Շփում 2000» կանխավճարային սակագնային փաթեթին անցած բաժանորդներից գանձվում է համարը պահպանելու բաժանորդավճար` օրը 59 դրամ (բացառությամբ առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդների):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին