«Երկիրը» լուծել է Ռուբեն Հայրապետյանի հանելուկը
ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ակտիվորեն մասնակցում է խորհրդարանականի աշխատանքներին: «Երկիրը» պատգամավորից փորձել է ճշտել, թե իսկապե՞ս Հովիկ Աբրահամյանի հրաժարականն է նրա ակտիվության պատճառը: Հայրապետյանը պատասխանել է. «Ինքներդ կռահեք, ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Դուք եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս, եւ բոլոր նիստերին մասնակցելու եմ»: Հարցին, թե գուցե պատգամավորը մտքափոխվել է, եւ կմասնակցի առաջիկա ընտրություններին, պատասխանել է, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»: