Մարդու իրավունքները` EXPO–ում
Մարդու իրավունքների միջազգային օրը, դեկտեմբերի 10-ին, Երևանում առաջին անգամ կկազմակերպվի «Մարդու իրավունքների EXPO 2011» Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
ՄԻՊ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:
«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կոնվերս Բանկը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։