Վիրավորվել է դատավորի որդին
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Օրսետտո» ռեստորանում օդամղիչ զենքից վիրավորված 23-ամյա Հրաչյա Անտոնյանը ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդին է ու նույն դատարանի գրասենյակի գործավարը։
Դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մելքոնյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Բաղդասարյանի որդին իսկապես դատարանի աշխատակից է, նաև նշել, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Հրաչյայի հետ։ «Նրա ղեկավարը ասել է, որ երկուշաբթի օրվանից աշխատանքի չի ներկայացել, բայց թե ինչու չի ներկայացել, մենք չգիտենք»,- նշել է Մելքոնյանը։
Թերթի փոխանցմամբ` Հրաչյա Անտոնյանը հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, սակայն հիվանդանոցում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել։