Իրանական կայք. Ադրբեջանում շուտով լույս կտեսնի հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ
«Ադրբեջանում շուտով լույս կտեսնի հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթ»:
Այդ մասին հաղորդում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը` հղում կատարելով «Դիրլեր» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ հակաիրանական ուղղվածությամբ նոր օրաթերթը ֆինանսավորվում է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադ) կողմից, որը ադրբեջանցի լրագրողներին հրավիրում է բարձր աշխատավարձով աշխատելու սույն օրաթերթում:
«Ադրբեջանի անվտանգության ծառայությունը վերոնշյալ նախագծի մասին տեղյակ է, ուստի կարելի է եզրակացնել, որ դա Իսրայելի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համատեղ նախագիծն է»,-նշում է իրանական աղբյուրը: