Ս. Հասրաթյան. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում
«Դա ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական կողմից արձակված գնդակից, 18-ամյա Վահիդ Հուսեյնլին վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան