«ԱրմենՏել». Ընկերությունը զգալիորեն իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք:
Ընկերությունից մանրամասնում են, որ անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ, նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:
«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող մեր ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում: Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայությանների համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին