Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընտրվել է կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Դեկտեմբերի 5-7-ը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում պետք է նաև տեղի ունենար Բյուրոյի անդամների ընտրությունը:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ: Նիստում` երեկ Հայաստանը ընտրվել է Կոմիտեի Բյուրոյի փոխնախագահ և որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը:
Հիշեցնենք, որ միջկառավարական կոմիտեն ստեղվել և գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2007 թ.: Հայաստանը վերոնշյալ Կոմիտեի անդամ է 4 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները