«ԱրմենՏել»-ում բաժանորդներին հորդորում են չնյարդայնանալ
Այսօր առավոտից «ԱրմենՏել» ընկերության բաժանորդները զրկված են եղել «Hi line» ինտերնետային կապից, ինչը որոշ անհանգստություն էր առաջացրել համացանցից օգտվող լայն հասարակության շրջանում: «ԱրմենՏել»-ի տեղեկատու հեռախոսի օպերատորն ասաց, որ Hi-line-ի բաժանորդներն ունեն խնդիրներ, որոնք շուտով կհարթվեն:
Ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը Beeline-ի ֆեյսբուքյան խմբում բաժանորդներին տեղեկացրել է, որ կապուղիների հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, մասնագետներն աշխատում են դրանց վերացման ուղղությամբ և հորդորել է չնյարդայնանալ:
Այս պահին խնդիրները հնարավորինս վերացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին