Գարեգին Նժդեհ 5 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը տեղափոխվել է Բագրատունյաց փողոց
Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը և ձգտելով սպասարկումը դարձնել ավելի հարմարավետ և որակյալ` «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ տեղափոխվել է Գարեգին Նժդեհ 5 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը: Նոր գրասենյակը այժմ գտնվում է Բագրատունյաց 18 հասցեում:
Բջջային և ֆիքսված կապի բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր օգտվում են ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ ծառայություններից, կարող են դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակ ամենատարբեր հարցերով` միացում ցանցին կամ որևէ սակագնային փաթեթին, հեռախոսանգերի վերծանում և այլն:
Այս մասին հայտնում են ընկերությունից ու նաև նշում, այժմ Հայաստանում գործում է Beeline 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 24-ը Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին