Facebook-ի հիմնադիրն իր իսկ ստեղծած կայքի զոհ` նրա փակ նկարները հասանելի են դարձել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգի «փակ» լուսանկարները հասանելի են դարձել սոցիալական կայքի անվտանգության կարգավորումների համակարգի խափանման պատճառով: Դրա հետևանքով, ինչպես պարզվել է, տուժել են նաև այլ օգտատերեր: Կայքի ադմինիստրատորները նշում են, որ սխալը տեղի է ունեցել «Ֆեյսբուքի» ծրագրային կոդի թարմացման հետևանքով:
The Daily Mail-ին հղումով, ռուսական կայքերը գրում են, որ «արտահոսքի» զոհ են դարձել նաև 27-ամյա միլիարդատերն ու նրա ընկերուհին` հասանելի են դարձել ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ժամանակ արված նրանց լուսանկարները: Մի նկարում Ցուկենբերգն ընկերուհու հետ խաղում է շնիկի հետ, մեկ այլ նկարում` առանձնատան են, ջերմ մթնոլորտում ընկերների հետ բաժակ բարձրացրած, մեկ ուրիշում էլ Ցուկենբերգի ձեռքին հավ է: Արտասահմանյան շատ լրատվամիջոցներ հրապարակել են այդ լուսանկարները:
Անհայտ օգտատերի կողմից բացահայտված խոցելիությունը հիմնված է սոցիալական կայքի այն հնարավորությունների վրա, որոնք թույլ են տալիս ադմինիստրատորներին բացահայտել պոռնոգրաֆիկ ու անօրինական նյութեր: Ինչպես պարզվել է, մի քանի ոչ շատ բարդ մանիպուլացիոն գործողությունների շնորհիվ կարելի է մուտք ունենալ ուրիշների անձնական տվյալների բազա:
Ցուկենբերգի նկարները ցանցում հայտնվելուց հետո, լրագրողները պարզել են, որ դեռևս նոյեմբերի 27-ին ինչ-որ Bodybuilding.com ֆորումի անանուն մասնակից քայլ առ քայլ հրապարկել է գործողությունների ամբողջությունը, որոնց շնորհիվ կարելի է մուտք գործել «Ֆեյսբուքի» մասնակիցների լուսանկարներ, եթե նույնիսկ դրանք նշված են որպես գաղտնի:
Ամեն ինչ, պարզվել է, բավականին հեշտ է. մարդը, ով բողոքում է անպարկեշտ բովանդակությամբ նյութերից ու սեղմում է «Пожаловаться/Блокировать» կոճակը, ադմինստրացիան հնարավորություն է ստանում ընտրել օգտատերի այն նկարները, որոնք իբր թե խախտում են կայքի օրենքները: Դրանից հետո օգտատերի բոլոր փակ նկարները բացվում են առանց նրա համաձայնության:
Facebook-ը հայտարարել է, որ փակել է խոցելիության հիմք հանդիսացող համակարգը, այժմ շտկումներ է անում: Ընկերությունը հայտարարել է, որ շտկումներ իրականացնելուց հետո համակարգը գործի կդրվի: Թե քանի մարդ է խոցելիության զոհը դարձել, հայտնի չէ, սակայն ցանցում հաշվվում է ավելի քան 800 մլն մարդ, իսկ խոցելիությունը հասանելի է եղել բավականին երկար ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին